«Ուլիսը» Եվրոպայի լիգայի առաջին փուլում ոչ ոքի է խաղացել «Բնեյ Եhուդայի» հետ

«Ուլիսը» Եվրոպայի լիգայի առաջին փուլում ոչ ոքի է խաղացել «Բնեյ Եhուդայի» հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին «Ուլիսը»2010-2011թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում Երևանի «Հրազդան» մարզադաշտում խաղացել է «Բնեյ Եhուդայի» (Իսրայել) դեմ:

Չնայած նրան, որ երկու թիմերն էլ գոլեր խփելու հնարավորություն ունեին, խաղն ավարտվեց ոչ ոքի: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 8-ին Թել Ավիվում:

Խաղից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը նշեց, որ նրա սաների գործողություններում հուզմունք էր նկատվում: «Մենք գոլ խփելու 4 իրական հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք օգտագործել դրանք: Մեզ խանգարեց Կարեն Ալեքսանյանի և Շոթա Ջիկինի վնասվածքը, որոնց ստիպված փոխարինեցինք»,- ասել է Արզումանյանը:

Իսկ իսրայելական ակումբի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը նշեց, որ նրա թիմն այդ խաղին սկսել է պատրաստվել 3 շաբաթ առաջ, և նրանց խաղին խանգարել է շոգը: «Հաշիվը մեզ համար ձեռնտու է, քանի որ հաջորդ խաղը կկայանա մեր մարզադաշտում, մենք այնտեղ կկարողանանք ավելի վստահ խաղալ և հաղթել»,- ասել է Կաշտանը:

Սևադա Արզումանյանի խոսքերով, գլխավորը, նրա թիմը սեփական հարկի տակ գոլ չընդունեց: «Պատասխան խաղում մրցակիցը ցույց կտա բաց ֆուտբոլ և մեզ կհաջողվի իրագործել այսօրվա չօգտագործված գոլային պահերը: Այնտեղ մեր կազմում որոշակի փոփոխությունենր կլինեն, կխաղան ավելի ակտիվ և արագ ֆուտբոլիստներ»,- ընդգծել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---