ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել հավկիթի շուկայում

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել հավկիթի շուկայում

PanARMENIAN.Net - ՏՄՊՊՀ-ը այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացրեց «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, հաղորդում է ՏՄՊՊՀ-մամլո ծառայությունը:

Հիմք ընդունելով նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաեւ վերջին օրերին մամուլի հրապարակումները ձվի շուկայում տեղի ունեցող մտահոգիչ երեւույթների վերաբերյալ` ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ հարուցեց տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի իրացման գների իջեցմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---