Դեսպան. «Արմավիա» ավիաընկերության նոր չվերթը մեծ դեր կունենա Հայաստանի և Լեհաստանի հետագա ծրագրերում 5 հուլիսի 2010 - 12:43 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության նոր չվերթը հայ-լեհական հարաբերությունների համատեքստում հսկայական դեր կխաղա երկու երկրների հետագա ծրագրերի իրագործման մեջ, այդ մասին լրագրողներին Վարշավայի միջազգային օդանավակայանում հայտարարել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: Լեհաստանում նախագահական ընտրությունների նախօրեին` հուլիսի 3-ին, կայացել է Երևան-Վարշավա-Երևան ուղիղ չվերթի բացումը: Դրա հետ կապված` նա ներկայացրել է երկկողմանի հարաբերությունների զարգացման ներկա փուլը, նշելով, որ հուլիսի 13-ին նախատեսված է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հայաստան, նույն օրն իր աշխատանքը կսկսի հայ-լեհական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը: «Մենք արդեն ավարտել ենք բոլոր անհրաժեշտ գործընթացները, ստորագրել ենք տնտեսական համաձայնագիր Հայաստանի և Լեհաստանի միջև: Պետք է նշել, որ կան տնտեսական, քաղաքական, պատմական և մշակութային բոլոր նախադրյալները մեր հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է դեսպանը և հավելել, որ նոր չվերթը կրճատում է երկու երկրների միջև տարածությունը, թույլ է տալիս ավելի լավ ճանաչել Հայաստանը, ինչպես նաև նպաստելու է բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացմանը: Ինչպես նշել է դեսպանը, եթե վերադառնանք անցյալ, ապա արտաքին աշխարհում հայերն առաջին անգամ ճանաչում գտան, երբ լեհ թագավոր Սիգիզմոնդ Օգոստոս 1-ինն առաջին անգամ ճանաչեց հայկական սփյուռքը, որն այսօր Լեհաստանում հասնում է 25 000-ի: Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա Լվովի համայնքն ինքնակառավարման հնարավորություն է ունեցել», - ասել է նա: Անդրադառնալով Երևան-Վարշավա-Երևան չվերթին` Աշոտ Գալոյանն ավելացրել է, որ դա նաև նպաստելու է զբոսաշրջության ոլորտում փոխանակման արագացմանը, քանի որ ավելի վաղ Հայաստան հասնելու համար անհրաժեշտ էր անցնել երրորդ երկրով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |