ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ24 սեպտեմբերի 2001 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 50 տարի ժամկետով կտրվի «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը կառավարման, որը ղեկավարում է 33 օդակայանների աշխատանքը: Ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Երիցյանը ստորագրել են փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը նախանշում է «Աէրոպուերտոս Աարխենտինա 2000» ընկերության պարտավորությունները` ներդնել օդանավակայանի զարգացման համար 50 մլն. դոլար: Այս թիվը նախնական է, եւ մինչեւ պայմանագրի ստորագրումը կարող է վերանայվել, քանի որ հայկական կողմը գտնում է, որ 50 միլիոնը բավական չէ 50 տարվա վարձակալության համար: Շաբաթ օրը Էռնեկյանին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին նա ներկայացրել է իր առաջարկություններն ու ծրագրերը: Արգենտինական ընկերության ղեկավարը նշել է, մասնավորապես, թռիչքավայրէջքային գոտու վերանորոգման անհրաժեշտությունը, օդանավակայանը ժամանակակից սարքավորումներով զինելու եւ անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը: Էռնեկյանի կարծիքով, օդանավակայանը ղեկավարելու համար կատարած ներդրումները կօգնեն Հայաստանը զբոսաշրջիկների կենտրոն դարձնելու եւ շահույթով աշխատելու համար: Նա վստահ է, որ «Զվարթնոց» օդակայանը ժամանակի ընթացքում կդառնա օդային հաղորդակցությունների տարածաշրջանային կենտրոն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում |