Հայաստանին նոր սահմանադրական բարեփոխումներ են հարկավոր

Հայաստանին նոր սահմանադրական բարեփոխումներ են հարկավոր

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունն ընդունվեց 2005թ., որն, անշուշտ, մեկ քայլ առաջ էր, բայց կիսատ: Այս մասին այսօր Երևանում լրագրողներին է ասել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Ըստ նրա, բացասական երևույթներից մեկն այն էր, որ սահմանադրությունն ընդունվեց քաղաքական անհանդուրժողականության մթնոլորտում: «Այսօր մենք խնդիր ունենք հասարակական կյանքում Սահմանադրության անմիջական գործածության հետ: Երկրի արդիականացման գործում շատ կարևոր է իրականացնել նոր սահմանադրական բարեփոխումներ, քանի որ մեզ պետք է մրցունակ պետություն, գործող ինստիտուտներ: Գործող սահմանադրությամբ նախագահ-խորհրդարան հարաբերությունները մինչև վերջ կարգավորված չեն, ՍԴ իրավական կարգավիճակը հստակեցված չէ»,-ասել է նա:

Ըստ Ֆելիքս Թոխյանի, գործող սահմանադրությունն ավելի շատ լուծում է երկրի կայունության խնդիրը, քան թե մարդու իրավունքների պահպանման, ուստի բարեփոխումները պետք է ուղղված լինեն դատական համակարգին և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ի պատասխան այն հարցին, թե որքանով է Սերժ Սարգսյանն իրավասու հայտարարել Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքներ զիջելու մասին` Թոխյանն ասել է, որ նախագահը նման իրավասություն ունի, սակայն դա միայն նրա լուծելիք հարցը չէ, այդ հարցի լուծմանը պետք է մասնակցեն նաև խորհրդարանն ու ՍԴ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---