ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Ես գիտեմ, որ ձեզանից շատերն մտահոգված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով: ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն ու Եվրոպական միությունը կիսում են այդ մտահոգությունը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ելույթ ունենալով Երևանի «Գաֆեսճյան» հիմնադրամի շենքում: Նրա խոսքով, դա կարող է սահմանափակել հայկական ԶԼՄ աշխատանքը: Ընդ որում, նա նշել է, որ անդրադարձել է այդ հարցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնական անձանց հետ հանդիպմանը: Քլինթոնի խոսքով, ՀՀ կառավարությունը մտադիր է օրենքում համապատասխան լրացումներ կատարել ընթացիկ տարվա աշնանը: «ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցում համագործակցել Հայաստանի կառավարության հետ` լրագրողների պաշտպանությունն ամրապնդելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Նոր օրենքի համաձայն անցումը թվային հեռարձակմանը նախատեսվում է Հայաստանում իրականացնել 2013 թվականի հուլիսի 20-ին, իսկ արդեն 2010 թվականի հուլիսի 20-ին կհայտարարվի թվային հեռարձակման տասնամյա լիցենզիաներ ստանալու համար 18 մրցույթների անցկացման մասին: Բացի դրանից, Երևանում կրճատվելու է հեռուստաալիքների և ռադիոկայանների քանակը: Կգործեն 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում` համապատասխանաբար 9 և 4:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---