Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները դարձան բնապահպանական միջոցառումների մասնակիցներ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները դարձան բնապահպանական միջոցառումների մասնակիցներ

PanARMENIAN.Net - Ավելի քան երեսուն հազար հաճախորդներ և շահառուներ տեղեկացան մի շարք բնապահպանական կարևոր խնդիրների` իրականացվող ակցիաների արդյունքում

Երկրորդ տարին շարունակ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ ՀայաստանՓԲԸ-ն հունիս ամիսը հայտարարում է բնապահպանական խնդիրների իրազեկվածության բարձրացման ամիս, այն է` «հակապլաստիկ» ակցիան, որի ընթացքում բանկի աշխատակիցներին և հաճախորդներին հորդորել են օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ. այդ ընթացքում թվով հազար նման տոպրակներ են տրամադրվել հաճախորդներին: Հայտարարվել է նաև շաբաթօրյակ, որին մասնակցեցին բանկի վաթսուն աշխատակից. Վայոց Ձորի մարզում`Նորավանք տանող ճանապարհի մի հատված մաքրվեց շուրջ 6500 պլաստիկ, ապակյա և թիթեղյա շշերից: Հավաքված թափոնը փոխանցվեց Հայաստանում առաջին վերամշակող` AR & AR Engineering ՍՊԸ-ին: Տեղի են ունեցել իրազեկման և պրակտիկ միջոցառումներ բանկի աշխատակիցների և հաճախորդների ներգրավմամբ. հայտարարելով «1 օր առանց պլաստիկի»` հնարավորինս բացառել պլաստիկի գործածումը, «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ հետիոտն կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»`վերահսկման միջոցով օրական միջին տպագրական ծավալի 30 տոկոս նվազեցմամբ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Բնապահպանական այս միջոցառումները համահունչ են Էյչ-Էս-Բի-Սի Խմբի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական միջոցառումների շարքին: Ամբողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հազարավոր աշխատակիցներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի երեք հարյուր վաթսուն աշխատակից միավորում են իրենց ջանքերը, որպեսզի իրենց աշխատավայրերում, տանը, համայնքներում և տարածաշրջաններում համախմբված պայքարի և կլիմայական փոխոխությունների ազդեցության նվազեցման համար: Յուչաքանչյուրս կարող ենք «խնայել, նվազեցնել, վերամշակել» հայեցակարգի շրջանակներում բերել լուծման մեր մասը»,- ասել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---