Ֆրենք Փալոունը կրկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրենք Փալոունը կրկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը ՀարավայինԿովկաս ցույց է տալիս ԱՄՆ համար այդ տարածշրջանի կարևորությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցն հարգանքի ակտ է և ցույց է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ քաղաքականության առաջընթացը: Կոնգրեսականը կրկին կոչ է արել ԱՄՆ կառավարությանը 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունը պաշտոնապես ճանաչել Ցեղասպանություն:

«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին և նախագահ Օբամայի վարչակազմին պաշտպանել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Ես հուսով եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը ցույց կտա տարածաշրջանում հարաբերությունների բարելավման գործին իր հավատարմությունը: Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների բարելավմանը, և Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությամբ խրախուսանքի է արժանի»,- ասել է կոնգրեսականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---