Հոլանդիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի ԱԱ եզրափակիչ

Հոլանդիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի ԱԱ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հոլանդիայի հավաքականը 32 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Սա չեմպիոնական տիտղոսը նվաճելու հոլանդացիների երրորդ փորձն է:

Աշխարհի 19-րդ առաջնության կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Հոլանդիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի հավաքականին: Խաղը կայացավ հուլիսի 6-ին «Գրին փոյնթ» մարզադաշտում:

Արդեն 18-րդ րոպեին հոլանդացի Վան Բրոնկհորսթի հարվածից գնդակը հայտնվեց հակառակորդի դարպասում: Ուրուգվայցիները միայն առաջին խաղակեսի վերջին հավասարեցրին խաղի հաշիվը, 41-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը կրկին հեռահար գոլով գրավեց Մարտեն Սթեքելենբուրգի դարպասը:

Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին Ուրուգվայի հավաքկանի ֆուտբոլիստները, բայց հաջողության հասան հոլանդացիները: 70-րդ րոպեին մրցավարը հաշվեց Ուեսլի Սնեյդերի գոլը, չնայած նրան, որ նրա թիմակից Վան Պերսին խաղից դուրս վիճակում էր: 3 րոպեից Արիեն Ռոբենը հաշիվը դարձրեց 3:1:

Ուրուգվայի հավաքականը լրացուցիչ րոպեին կրճատեց խաղի հաշիվը: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով:

Եզրափակչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 7-ին Գերմանիա-Իսպանիա խաղից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---