Նիդրերլանդներն աջակցում են Հայաստանում սոցիալական բնակարանային ծրագրի իրագործմանը![]() PanARMENIAN.Net - Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում հայկական և հոլանդական կազմակերպությունների համագործակցությամբ իրագործվում է «Սոցիալական բնակարանային ծրագիրը»: «Նախագծի գլխավոր նպատակն է Հայաստանում սոցիալական բնակարանների խթանման, զարգացման և կառավարման կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը»,- ասել է Սոցիալական բնակարանային հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը` ամփոփելով ծրագրի իրագործման առաջին 100 օրերի արդյունքները: Սոցիալական բնակարանը տրամադրվում է վարձով կամ վաճառվում արտոնյալ պայմաններով: Սոցիալական բնակարանները ֆինանսավորում և կառավարվում են շահույթ չհետապնդող կազմակերպությունների կողմից` ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին որակյալ և էներգախնայող բնակարան հատկացնելու և դրանց համապատասխան սպասարկումն ապահովելու նպատակով: Կարիքավոր ընտանիքներին բնակարաններ տրամադրելու ծրագրերի հետ մեկտեղ, ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին մատչելի բնակարաններով ապահովումը բանալի կհանդիսանա Հայաստանում բնակարանային խնդիրների լուծման համար: «Հոլանդիայում սոցիալական բնակարանները շուրջ 100 տարվա պատմություն ունեն: Մեր կազմակերպությունը մատչելի բնակարանային ծրագրերում կարող է հանդիսանալ նաև որպես ֆինանսավորվող կողմ»,- ասել է ծրագրի ղեկավար, Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային կազմակերպության (DIGH) տարածաշրջանային համակարգող Մարի-Օդիլ Զանդերսը: Իր հերթին, Սյունիքի մարզպետի տեղակալ, ծրագրի աշխատանքային խմբի անդամ Արա Դոլունցը հաղորդեց, որ միայն Սյունիքում շուրջ 800 ընտանիք աջակցության կարիք ունի: Նա նաև հաղորդեց, որ առաջին նման ծրագիրը մեկնարկել է դեռ 2006-ին, իսկ 2008-ին` վարձով է տրվել 2 շենք 14 բնակարաններով: Ծրագիրն իրագործվում է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության «Մատրա» սոցիալական վերափոխման ծրագրի ֆինասնական աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |