Հայաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են բարձրագույն կրթությունն ու գիտական աստիճանները հավաստող փաստաթղթերի փոխճանաչումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---