Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ցույց է տալիս, որ ամերիկացիների կարգավիճակն ավելի բարձր է, քան Ռուսաստանինը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը պետք է հաշտվի Իրանի հանդեպ ճնշման հետ կամ դուրս գա պատժամիջոցների ռեժիմից կրկին Անվտանգության խորհրդի միջոցով: Դա բավական լուրջ սխալ էր»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասել է լրագրող և քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն:

«Մենք ինքներս կապեցինք մեր ձեռքերը: Քլինթոնի այցը ցույց տվեց, որ ամերիկացիների կարգավիճակն ավելի բարձր է: Նրանք այդ տարածաշրջանում կարող են անմիջապես շփման մեջ մտնել յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր առաջնորդի հետ` Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի: Իսկ մենք նույնիսկ չենք իմանա, թե ինչի մասին են նրանք խոսում, քանի որ տիկին Քլինթոնը չի պատրաստվում զեկուցել պարոն Լավրովին իր բանակցությունների մասին, որոնք ընթացել են փակ դռների հետևում: Մնում է միայն գուշակել, թե ինչով են նրանք զբաղվում: Ղարաբաղյան ճակատում կառավարվող ռազմական բախման հետևանքներն ամերիկացիների համար կարող են բարենպաստ լինել: Դրանք կարող են շատ լուրջ չանդրադառնալ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, բայց կարող են շատ բարենպաստ լինել Իրանի հետագա մեկուսացման և Իրանին ռազմական հարված հասցնելու առումով: Ահա այստեղ բացվում են խաղերի այնպիսի հնարավորություններ, շախմատային պարտիաների այնպիսի տարբերակներ և այնպիսի պարեր արդեն ոչ թե Մարլեզոնյան բալետի ոճով, այլ ավանգարդ բրոդվեյան բալետի, որ անհնար է պատկերացնել: Պետք է ուշադիր լինել և հետևողականորեն ուսումնասիրել բոլոր այդ հնարավորությունները: Որովհետև հիմա ցանկացած երկրում պատերազմի ցանկացած հնարավորություն, խաղաղության հնարավորություն, ապակայունացման հնարավորություն կարող է տեղ գտնել»,- նշել է Շևչենկոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---