Կպահանջվի ևս 20 տարի Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար 9 հուլիսի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Տեղի ունեցած մամլո ասուլիսում Արցախի գիտարշավի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Արցախի Տիգրանակերտի պեղումների վերջին արդյունքները: Այս տարի պեղումները սկսվել են հունիսի 15-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: «Պեղումների ժամանակ մենք փորձում ենք պահպանել Տիգրանակերտի լանդշաֆտային տեսքը, որպեսզի այս հուշարձանը տեսանելի լինի հեռվից: Այս տարի մենք կշարունակենք պեղումները նույն երեք հիմնական վայրերում: Դա այսպես կոչված ամրացված շրջանն է, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, այստեղ շարունակվում են ամրոցի հյուսիսային պատի «բացման» աշխատանքները: Հատկանշական է, որ պատի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4 մետրի: Այստեղ մենք արդեն 20 մետրով առաջ ենք շարժվել: Երկրորդը`միջնաբերդն է, որտեղ ի հայտ են գալիս ժայռափոր համալիրներ: Եվ երրորդը` բազիլիկ եկեղեցու պեղումներն են: Եկեղեցուն հարում էր բաց սյունասրահը: Այժմ մենք պեղում ենք արևելյան սենյակը: Մի քանի օր առաջ մենք հայտնաբերեցինք մի մեծ կարաս, որի վրա օձեր էին պատկերված: Դա հավանաբար Արցախում հայտնաբերված ամենամեծ կարասն է: Նրա տարողությունը 600 լիտր է»,-ասել է Համլետ Պողոսյանը: Հայտնաբերվել են անտիկ շրջանի կարասային թաղումներ: Այսօր առնվազն 2 տեղ կա, որտեղ հայտնաբերվել են կարասային թաղումներ: Դա շատ կարևոր գտածո է, քանի որ դամբարանադաշտը կարող է արժեքավոր տեղեկություններ պարունակել: Ըստ Համլետ Պետրոսյանի, Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս 20 տարի: «Տիգրանակերտը պետք է դառնա հայ ժողովրդին համախմբող յուրօրինակ մի խորհրդանիշ»,-ասել է Համլետ Պետրոսյանը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |