Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը շատ ջուր խմել և մարզանք անել

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի յոգայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, ջինկուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Խանդոյանը և դեսինմոն կարատեի ֆեդերացիայի նախագահ Վարդան Գևորգյանը: Նրանք խորհուրդ տվեցին ամռան ամիսներին ճիշտ սնվել և սպորտով զբաղվել:

Վարդան Գևորգյանը խորհուրդ չտվեց ամռանը վաղ առավոտյան վազել, սակայն խորհուրդ տվեց առավոտյան թեթև մարզանք կատարել, իսկ հիմնական ֆիզիկական վարժությունները ավարտել երեկոյան ժամը 5-7-ին: Անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել:

«Մեր ֆեդերացիան Հայաստանի տարբեր տարածքներում կազմակերպում է յոգայի մրցույթներ: Դրանց ընթացքում մենք շնչառական և ֆիզիկական տարբեր վարժություններ ենք կատարում», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը:

Արտյուշա Խանդոյանը խորհուրդ տվեց ամռանը հանգստանալ և դիետիկ սնունդ ու շատ միրգ ուտել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---