ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՈՒ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողը հայտարարվելու է 2001 թվականի դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ նախկինում ծրագրվում էր ավարտել մրցույթը այս տարվա սեպտեմբերի վերջում: Նախարարի խոսքերով` ժամկետների երկարացումը պայմանավորված է բանակցային գործընթացով ու փաստաթղթերի պատրաստմամբ: «Նրա նախնական փուլում ծագեցին որոշ խնդիրներ, ինչը եւ դարձավ մրցույթի հետաձգման պատճառ»,- ասաց Դ.Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե կապված չէ՞ արդյոք մրցույթի ժամկետների հետաձգումը ռուսական ընկերությունների` սեփականաշնորհման գործընթացին մասնակցության հետ` Հարությունյանը ասաց, որ «մրցույթի պայմանները հավասար են բոլորի համար»: Նա շեշտեց, որ վաղը երեկոյան վերջանում է նախաորակավորման հայտերի ընդունման ժամկետը, որից հետո մրցույթի բոլոր պայմանները ապահոված ընկերությունը հաղթող կճանաչվի:

Նշենք, որ նախնական տվյալներով Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն ռուսական ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի», «Գազպրոմ» ԲԲԸ ընկերությունները, ԻՏԵՐԱ հոլդինգը եւ իսպանական Fenosa-ն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---