10 հուլիսի 2010 - 18:25 AMT
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ալեքսի Գեովճյանին և Րաֆֆի Մոմջյանին

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ, Իլլ դե Ֆրանս նահանգի (Փարիզ և շրջակայք) խորհրդի անդամ Ալեքսի Գեովճյանին և ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի ատենապետ Րաֆֆի Մոմջյանին: Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց վերջին օրերին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումները` «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքումե համահայկական համաժողով, «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծե միջազգային համաժողով, «Արի տունե ծրագիր և այլն: Նախարարը հյուրերին ծանոթացրեց նաև «Հայ ազգային բարերարների ճեմուղիե ստեղծելու ծրագրին: Գոհունակություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ միջև ծավալված ակտիվ համագործակցության վերաբերյալ` Ա.Գեովճյանը շեշտեց, որ ՀԲԸՄ-ն կարևորում է հատկապես պետության գաղափարը: ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի ատենապետ Րաֆֆի Մոմջյանը ներկայացրեց ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա հայկական դպրոցին դասագրքերով ապահովելու հարցը, որը նախարարի հանձնարարականով անմիջապես լուծում ստացավ: ՀՀ սփյուռքի նախարարությունը մոտակա ժամանակահատվածում կուղարկի դպրոցին անհրաժեշտ դասագրքերը: Տիկին Հ.Հակոբյանը հյուրերին նվիրեց նախարարության հրատարակած գրքերից, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: