Իրիս Քեմփե. “Անի երկխոսություն” նախագիծը ուղղված է Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների մերձեցմանը”

Իրիս Քեմփե. “Անի երկխոսություն” նախագիծը ուղղված է Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների մերձեցմանը”

PanARMENIAN.Net - “Հայաստանի և Թուրքիայի միջև առանձնահատուկ հարաբերություններ են ստեղծվում Անի քաղաքում: Այն մի կողմից` պետությունների մրցակցության խորհրդանիշ է, իսկ մյուս կողմից` ծաղկող մշակույթի և տարածաշրջանում տնտեսական կապերի օրինակ է”, - ասվում է Հենրիխ Բելի հիմնադրամի թուրքական և հարավ-կովկասյան գրասենյակի հայտարարության մեջ: Հենրիխ Բելի հիմնադրամի թուրքական և հարավ-կովկասյան գրասենյակը Կովկասի ինստիտուտի հետ համագործակցությամբ ձեռնամուխ է եղել ”Անի երկխոսություն” ծրագրի իրականացմանը:

“Հայ-թուրքական հարաբերությունները, որ խիստ լարված էր մինչ Հայաստանի անկախություն ձեռք բերելը, բնութագրվում են մերձեցման դանդաղկոտությամբ: Այնպիսի կարևոր տերմինները, ինչպիսին է “ֆուտբոլային դիվանագիտությունը”, մտքիդ հասու է դառնում այն ժամանակ, երբ մտածում ես պետությունների մերձեցման ջանքերի մասին”, - ասել է Հենրիխ Բելի հիմնադրամի թուրքական և հարավ-կովկասյան գրասենյակի տնօրեն Իրիս Քեմփեն: Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2009 թ. հոկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան արձանագրություններ են ստորագրել սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, սակայն այդ փաստաթղթերի վավերացման գործընթացը փակուղի է մտել:

“Ներկա մոտեցումը մոտակա ժամանակներում հազիվ թե մեծ արդյունքի հանգեցնի”, - ասել է նա, նշելով երկու երկրների հասարակությունների մասնակցության կարևորությունը` Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման գործում:

“Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր հատվածներում հասարակությունը նշանակալիորեն նպաստում է համագործակցության և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Այս բանը հաշվի առնելով, “Անի երկխոսություն” նախագիծը կոչված է ընդգծելու հասարակության դերը` որպես երկու երկրների մերձեցման գործընթացի ակտիվացման կարևորագույն գործոն”, - ընդգծել է նա, հաղորդում է Тodays Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---