Կլաուդիա Կարդինալե. Ես խաղացել եմ աշխարհի ամենագրավիչ դերասանների հետ, սակայն երբեք չեմ հայտնվել նրանց ծուղակում

Կլաուդիա Կարդինալե. Ես խաղացել եմ աշխարհի ամենագրավիչ դերասանների հետ, սակայն երբեք չեմ հայտնվել նրանց ծուղակում

PanARMENIAN.Net - «Եթե ինձ կրկին առաջարկեին խաղալ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, ես ոչինչ չէի փոխի դերի մեջ, քանի որ հայտնի փաստ է, որ հայերն ու իտալացիները շատ նման են, այդ թվում նաև` արտաքնապես»,-հայտարարել է հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն հուլիսի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Պատասխանելով այն հարցին, թե որ կերպարն է նրան ավելի բնորոշ` սրտակերի թե համեստ հայ մոր, դերասանուհին նշել է, որ եթե սովորական մարդը մեկ կյանք է ապրում, ապա նա ապրել է 130-ը: «Սակայն, դերասանուհին պետք է շատ ուժեղ լինի` չկորցնելու համար սեփական անձը դերերի այդ հորձանուտում»,-ասել է Կլաուդիա Կարդինալեն: Նա հավելել է նաև, որ դերը խաղալիս, դերասանուհին պետք է անի այն, ինչ պահանջում է ռեժիսորը և կերտի նրա ստեղծած կերպարը: Կլաուդիա Կարդինալեն նշել է, որ նա չունի նախընտրած ժանր կինոյում, քանի որ շատ է սիրում կերպարանափոխվել և նույիսկ զուգահեռ նկարահանվել երկու շատ տարբեր ֆիլմերում: Անդրադառնալով իր հանրահայտ գործընկերներն` դերասանուհին նշել է. «Ես բախտ եմ ունեցել խաղալ աշխարհի ամենգրավիչ դերասանների հետ, սակայն երբեք չեմ հայտնվել նրանց ծուղակում»:

«Ես կխաղայի նաև հայ ռեժիսորների ֆիլմում, եթե լավ սցենար լինի»,-ասել է դերասանուհին` կատակով ավելացնելով, որ չէր կարողանա խաղալ մի ֆիլմում, որի սցենարը հայերեն գրված լիներ:

Գնահատելով «Ոսկե ծիրան» փառատոնը` Կլաուդիա Կարդինալեն նշել է, որ իր 52-ամյա կարիերայի ընթացքում նա բազմափիվ կինոփառատոների է մասնակցել և հայկական կինոփառատոնը շատ դուր եկավ նրան. «այն լավ է կազմակերպված, հյուրերին շատ ջերմ են ընդունում, միակ խնդիրը սաստիկ շոգն է»:

«Հայաստանում ինձ շատ գրքեր նվիրեցին երկրի մշակույթի ու ավանդույթների մասին, երբ վերադառնամ Ֆրանսիա, անպայման կընթերցեմ դրանք: Նաև կդիտեմ հայկական ֆիլմերը, մի քանիսը դրանցից ինձ հաջովեց դիտել փառատոնի շրջանակներում»,-ասել է հայտնի դերասանուհին:

«Ոսկե ծիրան»

«Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---