Գոլբոլի հայկական 4 ակումբներ ուսումնամարզական հավաք են անցկացնում13 հուլիսի 2010 - 14:17 AMT PanARMENIAN.Net - 2010թ. հուլիսի 10-ին Հայաստան է ժամանել Կորոլյովի Գոլբոլային ակումբի թիմը։ Թիմին հրավիրել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որպեսզի հայաստանյան չորս լավագույն թիմերի մասնակցությամբ անցկացվի համատեղ ուսումնամարզական հավաք։ Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Էջմիածնի կույրերի միավորման «Կայծակ», Գյումրիի հաշմանդամների մարզամշակութային կենտրոնի «Շիրակ», Աբովյանի «Աշխարն առանց արգելքների» ՀԿ-ի «Առյուծներ», «Հայկական Ճամբար» հկ-ի «Արծիվներ» թիմերը։ Հանդիսանալով 2010թ Ռուսաստանի չեմպիոն, Կորոլյովի թիմը պատրաստվում է իր փորձը փոխանցել հայկական թիմերին ու վարպետության դասեր անցկացնել։ Ուսումնամարզական հավաքի գլխավոր նպատակն է Հայաստանի գոլբոլի հավաքական թիմի ձևավորումը, որը հնարավորության դեպքում մասնակցություն կունենա հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Պարսկաստանի Սանանդաջ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին, հաղորդում է Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Գոլբոլ Գոլբոլը թիմային խաղ է: Խաղի ժամանակ բոլոր մասնակիցների աչքերը կապում են բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու համար: Խաղի նպատակն է գոլ խփել հակառակորդի դարպասին գնդակի օգնությամբ, որի ներսում զանգակ կա: Յուրաքանչյուր թիմում խաղում է երկու խաղացող, որոնք միաժամանակ և հարձակվող են, և պաշտպան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |