Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեությունը գնահատող թիմի ղեկավար Իան Գրանդի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման գործում ԵՄ խորհրդատվական խմբի` Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Որպեսզի խորհրդատվական խմբի աշխատանքն առավել արդյունավետ լինի, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խմբի աշխատանքը, ապահովել աշխատանքի թափանցիկության առավել բարձր աստիճան»,-ասել է Արթուր Բաղդասարյանը` կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներդրված փորձը շուտով կիրականացվի նաև այլ երկրներում: Իան Գրանդն ընդունել է Արթուր Բաղդասարյանի առաջարկը, որ Հայաստանը պետք է ոչ միայն խորհրդատուին ընտրելու իրավունք ունենա, այլ նաև` կարողանա գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---