Հաջորդ տարի Սերժ Ավեդիքյանը Ստամբուլի շների մասին նոր ֆիլմ կներկայացնի

Հաջորդ տարի Սերժ Ավեդիքյանը Ստամբուլի շների մասին նոր ֆիլմ կներկայացնի

PanARMENIAN.Net - «Այժմ ես ավարտում եմ աշխատանքը Ստամբուլի թափառական շների մասին նոր մեծ փաստագրական ֆիլմի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավեդիքյանը: Նա նշել է, որ սա շների մասին պատմող արդեն երկրորդ ֆիլմն է: Դրանցից առաջինն անիմացիոն է: «Շների կղզին», որը ոսկե արմավենու ճյուղ է ստացել, այս տարի կցուցադրվի «ReAnimania» փառատոնում: Ինչպես հաղորդել է Ավեդիքյանը, երկրորդ ֆիլմը պատմում է նույն այդ շների մասին` հարյուր տարի անց և կներկայացվի հաջորդ տարի: «Այս ֆիլմում ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում են շները, և բացահայտել մարդկանց և շների միջև ձևավորված ավանդույթներն ու բարդ հարաբերությունները: Այս ֆիլմը ուրբանիզացման ու եվրոպականացման գործընթացում գտնվող ժամանակակից Ստամբուլի յուրօրինակ դիմապատկերն է: Թուրքիայում թափառական շները «կիսաազատ» կյանքով են ապրում: Նրանք ազատորեն շրջում են փողոցներում, սակայն նրանք ստերիլիզացված են»,- նշել է Սերժ Ավեդիքյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---