Արմեն Մարտիրոսյան. Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Եվրոպայի գործարարները13 հուլիսի 2010 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Բեռլինում, Արտաքին քաղաքականության գերմանական միությունում (DGAP) տեղի ունեցավ «ԵՄ և ԳԴՀ արևելյան քաղաքականության նոր իմպուլսները Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ներկայացրեց Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները, տարածաշրջանում ԵՄ և ԳԴՀ հնարավոր քայլերն ու անելիքները, արցախյան հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նույն օրը Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցավ «Հումքի մատակարարման ապահովումը Գերմանիայի և Եվրոպայի համար» (Securing Germany’s and Europe’s supply of raw materials) խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր ԳԴՀ իշխող ՔԴԿ/ՔՍՄ պատգամավորական խմբակցությունը: Զեկուցողների թվում էին ՔԴԿ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը, ՔԴԿ արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ֆիլիպ Միսֆելդերը, ԳԴՀ Բունդեսթագի այլ պատգամավորներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դիվանագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, լրագրողներ և գործարարներ: Քննարկմանը իր մեկնաբանություններով հանդես եկավ Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հումքի կայուն մատակարարումը ենթադրում է ոչ միայն հումքի առկայություն այս կամ այն երկրում, այլ նաև դրա` դեպի Եվրոպա կայուն արտահանման հնարավորությունները, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Դեսպանը ներկայացրեց ՀՀ-ում «Քրոնիմետ» գերմանական ձեռնարկության գործունեությունը, որը Եվրոպայում մոլիբդենի հիմնական մատակարարողներից է: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Թուրքիայի կողմից գրեթե երկու տասնամյակ շարունակվող Հայաստանի ցամաքային շրջափակումը բացասաբար է ազդում մոլիբդենի կանոնավոր մատակարարումների վրա, հատկապես այն դեպքում, երբ Վրաստանում տեղի են ունենում հաղորդակցման պրոբլեմներ: Մեջբերելով Համաշխարհային բանկի վերլուծական տվյալները` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվող շրջափակումը նաև պատճառ է հումքի ճանապարհային փոխադրումների գների բարձրացման, ինչը բացասաբար է ազդում գերմանական արդյունաբերության մրցունակության վրա: Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Եվրոպայի գործարարները, նշեց դեսպան Մարտիրոսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |