Մոտ ապագայում Հայաստանը կհրապարակի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ՏՏՀ-ն

Մոտ ապագայում Հայաստանը կհրապարակի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ՏՏՀ-ն

PanARMENIAN.Net - ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը կհրապարակվի մոտ ապագայում: Այդ մասին հուլիսի 14-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք ընթանում ենք ըստ սահմանված ժամանակացույցի, ավարտին է հասցվում ՏՏՀ-ն և առաջիկայում այդ փաստաթուղթը կհրապարակվի»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանից բացի, ԱԷԿ-ի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում ևս 5-7 երկիր: «Նրանք բոլորը սպասում են ՏՏՀ-ի հրապարակմանը, որից հետո մենք կմտնենք հետագա քայլերի քննարկումների առարկայական փուլ շահագրգիռ կողմերի հետ»,-ասել է նա:

Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ, և, ըստ մասնագետների, այս նախագիծը մոտ 5 մլրդ դոլար կարժենա: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թվականի սկզբին:

Մեծամորի գործող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայումս գործում է միայն երկրորդ էներգաբլոկը 4047,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների, ՀԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թվականը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---