Լի Չան Դոն. Ես չեմ ցանկանում ֆիլմեր ստեղծել զվարճանքի համար

Լի Չան Դոն. Ես չեմ ցանկանում ֆիլմեր ստեղծել զվարճանքի համար

PanARMENIAN.Net - «Առաջին անգամ ես Հայաստան եմ այցելել 3 տարի առաջ կրկին «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Այդ ժամանակ ես տեսա, թե ինչ հետաքրքրությամբ է հանդիսատեսը դիտում իմ ֆիլմերը: Հուսով եմ, որ նույնը կլինի այս տարի»,- հաղորդել է կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնը հուլիսի 14-ին մամլո ասուլիսում:

Նրա խոսքերով, Կորեան և Հայաստանը շատ նման են, քանի որ չնայած բազմաթիվ ճնշումներին, այդ երկու երկրները կարողացել են պահպանել իրենց պատմությունը և մշակույթը:

Նա նաև նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում աճում է հետաքրքրությունը կորեական կինոյի նկատմամբ, որը վերելք է ապրում: Խոսելով իր ֆիլմերի մասին` նա նշեց, որ չի ցանկանում զվարճանքների համար ապրանք ստեղծել, այլ ցանկանում է, որ նրա ֆիլմերը դիտելիս խորհեն, ուստի դրանցում բարդ հարցեր է արծարծում:

Կորեացի ռեժիսորի «Պոեզիա» ֆիլմը պատմում է տարեց կնոջ մասին, որը որոշել է զբաղվել պոեզիայով և սարսափելի գաղտնիք է իմացել իր թոռան մասին:

«Պոեզիա» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի լավագույն սցենարի համար:

Լի Չան Դոնն աշխարհահռչակ ռեժիսոր է և գրող: Նա Կորեայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարարն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---