Երևանում առաջին անգամ տեղի կունենա սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար

Երևանում առաջին անգամ տեղի կունենա սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-19-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա սամբոյի առաջին պատանեկան միջազգային մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը:

Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցաշարը ոչ միայն մարզական, այլ նաև խորհրդանշական բնույթ ունի. «Մենք ընտրել ենք հենց այդ տարիքային կարգը, որովհետև ցանկանում ենք մեր պատանի մարզիկների մոտ քարոզել և տարածել հայրենասիրական ոգի: Բացի դրանից, մրցաշարը մեզ համար աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ է, որը տեղի կունենա 2010-ի հոկտեմբերին Թբիլիսիում»,- ասել է Հայրապետյանը:

Նրա խոսքերով, մրցաշարում Ռուսաստանը ներկայանալու է 3, Վրաստանը 2, Հայաստանը` 4 թիմերով:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն ասաց, որ սամբոն ԽՍՀՄ-ում ամենատարածված մարզաձևերից էր և ավելացրեց, որ մրցաշարը հնարավորություն կտա ավելիր շատ բան իմանալ Նելսոն Ստեփանյանի մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---