ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես15 հուլիսի 2010 - 21:38 AMT PanARMENIAN.Net - «Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառումը թատերականացված ցուցահանդես էր` նվիրված 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Հայաստանում օրիգամիի այս ցուցահանդեսը նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, և հիմնական նպատակը խաղաղության մասին հանրային իրազեկության բարձրացումն է: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը, Գեղագիտության ազգային կենտրոնը` ՄԱԿ-ի մշտական համակարգողի աջակցությամբ: Իր ողջույնի խոսքում տկն Դաֆինա Գերչևան ասել է. «Ցուցահանդեսները խաղաղության մասին հանրությանը իրազեկելու ու ժողովուրդների միջև կապեր հաստատելու հիանալի միջոց են: Այլ մշակույթների և կենցաղավարության մասին տեղեկացվածությունը համընդհանուր խաղաղություն ու գործընկերություն զարգացնելու հրաշալի միջոց է: Սա հենց Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներից մեկն է»: Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մտահղացումը կյանքի է կոչվել 2005թ., երբ փոքրիկ ճապոնուհի Սադակո Սասակիի ողբերգական պատմությունը տարածվեց աշխարհում: Սադակոն երկու տարեկան էր, երբ ատոմային հարձակումը տեղի ունեցավ և, որպես հետևանք, նա սկսեց տառապել լեյկիմիայով: Նա հավատում էր, որ եթե կարողանա հազար թղթե կռունկ պատրաստել, կբուժվի: Բայց նրա երազանքը չիրականացավ: 12 տարեկան հասակում Սադակոն, երբ պատրաստել էր իր 644-րդ կռունկը, հրաժեշտ տվեց կյանքին: Հայ մանուկներն իրականացրեցին Սադակոյի անավարտ մնացած երազանքը և նրանք արդեն հինգերորդ պատերազմը դատապարտող և խաղաղություն քարոզող իրենց հույզերն ու մտքերը լապտերների տեսքով կուղարկեն Ճապոնիայի Խաղաղության հիշատակի հիմնադրամին: Հայ երեխաների այս աննախադեպ ծրագիրը 2008 թվականին վերաճեց միջազգային ծրագրի, քանի որ հայ երեխաների այս նախաձեռնությանը միացան Կանադայի, Անգլիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի երեխաները: Հենց այս լուսավոր ծրագիրն էլ հիմք է հանդիսացել սկսելու Երևան-Հիրոսիմա` քույր քաղաքներ գործընթացը: Հայ երեխաների այս յուրատեսակ ակցիան ճապոնացիներն ու միջազգային հանրությունը շատ բարձր են գնահատել: Այսպիսով, հայ երեխաները ոչ միայն նկարիչներ ու երգիչներ դարձան, այլև խաղաղության իսկական դեսպաններ: Միջոցառումը համընկավ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացման ու Մշակույթների մերձեցման միջազգային տարվա շնորհանդեսի հետ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ- ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |