Առաջին կիսամյակում UNISTREAM համակարգով փոխանցումների ծավալը հասել է 1,58 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - UNISTREAM համակարգի միջոցով դրամակն փոխանցումների քանակն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 2,75 մլն դոլար` 7-տոկոսանոց աճ ցուցադրելով նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ամփոփելով համակարգի գործունեության արդյունքները, UNISTREAM-ի փորձագետները նշում են նաև, որ գործարքների ծավալը հունվար-հուլիսին աճել է 2 տոկոսով` հասնելով 1,58 մլրդ դոլարի: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Յունիբանկ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով առաջին կիսամյակի արդյունքները` համակարգի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը նշեց, որ UNISTREAM-ի գործունեությունը ներառված է հետաքրքիր ներդրումային նախագծերի մեջ, որոնք կապված են գործունեության ընդլայնման հետ: «Հունիսի ավարտին համակարգի շրջանակներում գործում էր 198 000 կետ` ներառյալ տերմինալների ցանցը: Ընդ որում UNISTREAM-ի գործընկերների թիվը հասնում է 320-ի, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում երկրորդ կիսամյակում հաջող առաջընթացի համար»,-ասել է նա:

UNISTREAM-ի շրջանակներում է իրականցվում հայկական շուկայի դրամական փոխանցումների շուրջ 50 տոկոսը:

UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են «Յունիբանկի» բոլոր 33 բաժանմունքներում: UNISTREAM-ը հունիսից 0,45 տոկոսով նվազեցրել է այն դրամական փոխանցումների համար գանձվող սակագները, որոնց գումարը գերազանցում է 3000 դոլարը, եվրոն կամ 100 000 ռուսական ռուբլին: Այդ գումարը չգերազանցող փոխանցումների սակագինը 1 տոկոս է: Եթե ՌԴ-ից դրամական փոխանցումն իրականացվում է հայկական դրամով, ապա փոխանցման սակագինը , անկախ գումարից, կազմում է 0,35 տոկոս: Այս սակագները գործում են «Յունիստրիմ» բանկի և «Յունիաստրում բանկի» սպասարկման կետերի միջև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---