Ընթացիկ տարվա մայիսին 344 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարվել շուրջ 16.1 մլրդ. դրամ

Ընթացիկ տարվա մայիսին 344 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարվել շուրջ 16.1 մլրդ. դրամ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին 344 խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե է վճարվել շուրջ 16.1 մլրդ. դրամ, ինչը 8 տոկոսով ավելի է, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի մայիսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.1 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 344 կազմակերպությունների կողմից 2010թ.-ի մայիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.3 %-ը: Համեմատության համար նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀԱԷԿ», «Ղ-Տելեկոմ», «Ալեքս Գրիգ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 2.0 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---