ՄԱԿ-ը խթանում է «Աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի» Հայաստանի կողմից վավերացումը

ՄԱԿ-ը խթանում է «Աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի» Հայաստանի կողմից  վավերացումը

PanARMENIAN.Net - Աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 20-ամյակի շեմին Երևանոմ տեղի ունեցավ կլոր սեղան - քննարկում` նվիրված երկրի իշխանությունների կողմից կոնվենցիայի վավերացմանը: Կոնվենցիայի ընդունման հիմնական նպատակը աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունն էր:

«Կլոր սեղանը նվիրված է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների կոնվենցիայի դրույթների մասին տեղեկացվածության բարձրացմանը, քանի որ մենք հույս ունենք, որ Հայաստանն ապագայում այն կվավերացնի»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի միջազգային միգրացիոն իրավունքների գլխավոր վարչության ծրագրերի պատասխանատու Պաոլա Պասեն: Ըստ նրա, աշխատավոր միգրանտների իրավունքները պետք է պաշտպանված լինեն, հատկապես այն դեպքում, երբ նրանք գնում են այլ երկրներ օրինական կարգով: Միաժամանակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ աշխատավոր միգրանտներն իրենց ավելի խոցելի են զգում, երբ որևէ առողջական խնդրի առաջ են կանգնում: «Նրանք վախենում են բուժհիմնարկներ դիմել, քանի որ վախենում են երկրից վտարվել»,- ավելացրել է նա:

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաջոյանը կլոր սեղանի ընթացքում հանդես գալով նշել է, որ այս բնագավառում կառավարության հիմնական խնդիրը անօրինական միգրացիան կրճատելու և օրինական միգրացիան խթանելու մասին համապարփակ ծրագրի մշակումն է: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում երկրի սահմաններում միգրացիոն հոսքերի կառավարումն ապահովող անձնագրերի ստեղծման ուղղությամբ; Դրա հետ կապված նա ավելացրել է, որ իշխանությունները բոլոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի ապահովեն Հայաստանը լքած բանկչության վերինտեգրացումը: «2004 թ. սկսած նկատելի է միգրանտների հետ վերադարձի միտումներ: Դա նշանակում է, որ Հայաստանում ապրելակերպի պայմանները լավանում են»,- ընդգծել է դեսպանը:

Հայաստանի համար միգրանտների իրավունքների պաշտպանությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ՀՆԱ-ում միգրանտների ուղարկած դրամական փոխանցումները 20 տոկոս են կազմում, ասել է ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հաղորդել է, որ 2011 թ. Հայաստանը քննարկելու է «Աշխատող միգրանտների մասին» օրինագիծը: Ավելին, հունիսին տեղի է ունեցել միգրանտների հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը: Գ. Եգանյանի խոսքերի համաձայն, Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանի աշխատավոր միգրանտների 94 տոկոսը, որի շնորհիվ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանին հնարավորություն կտա բարձր մակարդակով պաշտպանելու իր միգրանտների իրավունքները:

Աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան (United Nations Convention on the Protection of the Rights of All Migrant Workers and Members of Their Families) մշակվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և 1990 թ. դեկտեմբերի 18-ի №45/158 որոշմամբ ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը: Այն ուժի մեջ է մտել 2003 թ. հուլիսի 1-ին: Կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը վերաբերում է պաշտպանության կարիք ունեցող բնակչության կոնկրետ խմբի, դրանք են` բոլոր աշխատավոր միգրանտները և նրանց ընտանիքի անդամները: Կոնվենցիայի գործունեությունը ծավալվում է միգրացիայի ողջ ընթացքում, ներառյալ միգրացիային նախապատրաստվելը, աշխատանքի վայր հանդիսացող երկրում միգրանտի ապրելու և աշխատելու ողջ ընթացքում, ինչպես նաև դեպի հայրենիք կամ բնակության վայր հետ վերադառնալու ընթացքը:

2010 թ. ապրիլի դրությամբ կոնվենցիան վավերացրել է 42 պետություն (դրանցից 14-ը` վերապահումներով կամ հայտարարություններով), ստորագրել , բայց չի վավերացրել 16 պետություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---