Բերդ քաղաքում կբացվի ինֆորմատիկա առարկայի «ԱյբԼաբ» լաբորատորիա

Բերդ քաղաքում կբացվի ինֆորմատիկա առարկայի «ԱյբԼաբ» լաբորատորիա

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջն. դպրոցում տեղի կունենա «Այբ» կրթական հիմնադրամի «ԱյբԼաբ» ծրագրի շրջանակներում գործարկվող ինֆորմատիկա առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը, PanARMENIAN.Net ին հաղորդել են «Այբ» կրթական հիմնադրամում:

Ինֆորմատիկայի այս լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների հետ տեսական ու գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: Այն ծառայելու է ինչպես դպրոցական ծրագրերի, այնպես էլ արտադասարանային և խորացված պարապմունքների, համակարգչային ուղեկցում պահանջող այլ առարկաների ուսումնական նպատակների համար: Այս լաբորատորիան մտնում է բոլոր «ԱյբԼաբ»-երը միավորող միասնական ցանցի մեջ` ապահովելով փորձի փոխանակումը, ռեսուրսների համատեղ օգտագործումը, կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառումը և այլն:

Ինֆորմատիկայի «ԱյբԼաբ»-ը հովանավորել է «Այբ» կրթական ակումբի հիմնադիր անդամ, հայտնի ֆինանսիստ Արթուր Բերդը (Ֆրանսիա / ԱՄՆ), որը հատուկ ժամանել է Հայաստան` ներկա գտնվելու «ԱյբԼաբ»-ի բացմանը: Բացմանը ներկա կլինեն նաև «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Ակնկալվում է նաև Բերդի քաղաքապետի ներկայությունը:

«Այբ» կրթական հիմնադրամը, ի թիվս Հայաստանի կրթական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այլ ծրագրերի, նախագծում և դպրոցներում տեղադրում է արդիական ուսումնական լաբորատորիաներ: Սրանք ամբողջական լաբորատոր համալիրներ են` իրենց ուրույն տարածքային լուծումներով, կահավորանքի ու սարքավորումների համալրվածությամբ, հաղորդակցության և անվտանգության համակարգերով: Առաջին «ԱյբԼաբ»-երը` քիմիա և ֆիզիկա առարկաներից, ստեղծվել են Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընթացքի մեջ են Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում տարբեր առարկաների ուսումնական «ԱյբԼաբ»-երի գործարկման ծրագրերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---