ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է ՀՀ ՊՆ կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի պայմանների մշտադիտարկմանը![]() 20 հուլիսի 2010 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ ներկայացվեցին ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կարգապահական մեկուսարաններում և կարգապահական գումարտակում պահվող ազատությունից զրկված անձանց պայմանների ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը իրականացրել է 2009 թ. Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դիտորդների խումբն այցելել է բոլոր կարգապահական մեկուսարաններն ու կարգապահական գումարտակը և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պայմանները, նրանց հանդեպ վարվելակերպը: Խումբը նաև ուսումնասիրել է համապատասխան օրենսդրությունը և առաջարկել մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, զեկույցում առաջարկվում է պահման պայմանները համապատասխանեցնել ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն կանոններին և եվրոպական բանտային կանոններին համապատասխան, ինչպես նաև ներկայացվում է օրենսդրական փոփոխություններ` կարգապահական գումարտակում պահվող անձանց մոտ երկարատև այցերի հնարավորություն ապահովելու մասին, մանրամասնորեն քննարկվում է մեկուսացումը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկան և դրա իրավական լինելու հանգամանքը: Զեկույցը նաև ներառում է նոր տեղեկություն պաշտպանության նախարարությունից այն օրենսդրական առաջարկությունների և գործնական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվել են դիտորդների այցից հետո ընկած ժամանակահատվածում: «Մենք հավատացած ենք, որ այս զեկույցը կօգնի իշխանություններին բարելավելու զինված ուժերի անձնակազմի իրավունքները կարգավորող օրենսդրությունը և պրակտիկան», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների, դեսպանատների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |