ՀՀ ԱԳ նախարարն այցելեց «Միասին» երիտասարդական շարժման ճամբար և պատասխանեց ճամբարի մասնակիցներին հուզող հարցերին

ՀՀ ԱԳ նախարարն այցելեց «Միասին» երիտասարդական շարժման ճամբար և պատասխանեց ճամբարի մասնակիցներին հուզող հարցերին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըհուլիսի 22-ինայցելեց Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ ուսուցողական հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները:

Էդվարդ Նալբանդյանը շրջայց կատարեց ճամբարով, ծանոթացավ ճամբարի գործունեությանը, «Միասին» շարժման կողմից իրականացվող ծրագրերին: Այնուհետևարտգործնախարարը հանդիպեց ճամբարիմասնակիցներին և պատասխանեց Հայաստանիարտաքին քաղաքականությանև ԱԳՆգործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանբանակցային գործընթացի ներկափուլին` ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արված հայտարարությունում նշվում է, որ չի կարելի ընտրովի մոտենալ կարգավորման 3 սկզբունքներին և դրույթներին, չի կարելի գերակայել դրանց մի մասը մյուսների հանդեպ, որոնք մշակվել են որպես ամբողջական և միասնական առաջարկ: «Ադրբեջանն այդ սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, և ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրները շատ պարզ և բաց ձևով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է և չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանպան և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապոնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին, միջնորդներին, և ոչ թե սեփական լրատվամիջոցներին` հակահայկական քարոզչությունը սաստկացնելու համար, ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից: ԹեՀայաստանը, թե Ղարաբաղը միշտ էլ կողմնակից են եղել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը:

Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտմանը համարժեք արձագանքի բացակայությունը միջազգային հանրության կողմից հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը շարունակում է մերժել որևէ առաջարկ այս ուղղությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ «դեկտեմբերյանառաջարկությունների» մասինեն շարունակումպնդել Ադրբեջանում, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Իրականությունն այնէ, որ եռանախագահների 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: ԵրբԱդրբեջանը հայտարարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը` բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Իսկ դա փաստացի նշանակում է չընդունել»:

Հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանհնարավորության մասին խոսելիսՀայաստանի ԱԳ նախարարն ասաց. «Գնդակը գտնվում է թուրքական դաշտում և դա այսօր ասում ենք ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---