Սուրբ Խաչ եկեղեցին դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը

Սուրբ Խաչ եկեղեցին դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը

PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որը հրաշքով է փրկվել թուրքական իշխանությունների «մշակութային ցեղասպանությունից» , այժմ դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը: Այս մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայում գրանցված է որպես թանգարան-հուշարձան, ինչը, հետևաբար, բացառում է խաղչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: «Ոչնչացնելով հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր ու մշակույթի հուշարձաններ, և վերականգնելով միայն մեկ եկեղեցի, Թուրքիան աշխարհին է ցույց տալիս իր խաղաղասիրությունը և հայկական եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու իր ցանկությունը: Նման քաղաքականությունը լիովին տեղավորվում է թուրքական դիվանագիտության քարոզչության զինանոցում` այդպես նրանք ցանկանում են որոշակի զիջումներ ստանալ հայկական կողմից»,-ասել է փորձագետը:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---