Շավարշ Քոչարյան. Առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը

Շավարշ Քոչարյան. Առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, ժողովուրդների ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք` ուղղված նաեւ այդ նպատակին հասնելուն: «Ճշտեմ` խնդիրը այն չէ, որ մի սկզբունքը գերակայում է մյուսի նկատմամբ, այլ` երբ կա ինքնորոշում, այդ դեպքում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

«Մեջբերում անեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահի` Հիսաշի Օվադայի խոսքից. ‹‹Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար››: Եւս մի մեջբերում, արդեն լսումների ժամանակ ամերիկյան պաշտոնական ներկայացուցչի խոսքից. ‹‹Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար արտոնում (թույլտվություն)››: Այսքանից հետո լիովին ակնհայտ է, որ Ադրբեջանի պնդումները լիովին հակասում են միջազգային իրավունքին: Միջազգային դատարանն, ըստ էության, նաեւ ասաց այո՛ երկու ալբանական պետության անկախությանը` Ալբանիայի եւ Կոսովոյի: Չէ՞ որ բոլորս գիտենք, որ Կոսովոյում նույն ալբանացիներն են ապրում: Դրանից հետո ու՞ր մնացին Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը. ‹‹Հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել, երկու պետություն ունենալ…››,-ասել է Շավարշ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---