Վրաստանի ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ իր երկիրը չի պատրաստվում մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ իր երկիրը չի պատրաստվում մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կանխատեսումներ անելը սադրանքի է նման և կարող է անցանկալի արձագանք ունենալ»,-Թբիլիսիում հայ լրագրողներին է հայտարարել Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը:

Միևնույն ժամանակ, վրացի դիվանագետն անպատասխան թողեց PanARMENIAN.Net ի թղթակցի հարցը Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության մասին այս հարցում Վրաստանի դիրքորոշման վրա: Փաստորեն, փոխնախարարը հաստատեց, որ Վրաստանը չի պատրաստվում մոտ ապագոյւմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---