ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները29 հուլիսի 2010 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Տարիների ավանդույթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում է Հայաստանը և սփյուռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող: Ողջունելով երիտասարդների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն` տիկին Հ. Հակոբյանը ներկայացրել է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմությունը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծվել էր երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսական շրջափակման հետևանքով: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ պետություն է` իր հաղթանակած բանակով: «Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտավոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում կրթություն ստանալով` հայ երիտասարդները պետք է իրենց մտավոր կարողությունները ներդնեն հայրենիքի շենացման գործում», - ասել է Հ. Հակոբյանը: Նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Սփյուռքահայ երիտասարդները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության մասին պատմող տեսանյութ, ծանոթացել նախարարության հրատարակած գրքերին: «Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար: Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է», - հրաժեշտին ասել է նախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |