Սերգեյ Շաքարյանց. Հայաստանն ու ԼՂՀ-ն կարողացան առանց կորստի անցնել բանակցությունների հերթական փուլը

Սերգեյ Շաքարյանց. Հայաստանն ու ԼՂՀ-ն կարողացան առանց կորստի անցնել բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Գերտերությունները հոգնել են Բաքվի ապակառուցողական դիրքորոշումից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Իլհամ Ալիևին հստակ ու պարզ զգուշացրեցին, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումից»,-ասել է Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, ելնելով դրանից, կարելի է ասել, որ Բաքուն առաջիկայում ձեռնպահ կմնա շփման գծում նոր սադրանքներից:

Գնահատելով ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակը`քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կարողացան առանց կորստի անցնել բանակցությունների հերթական փուլը: «Ավելին, հայկական պետությունները կարողացան որոշակի միավորներ հավաքել»,-ասել է Շաքարյանցը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---