Ալբերտ Բաղդասարյան. Հայաստանում հարկավոր է իրականացնել նոր սահմանադրական բարեփոխումներ

PanARMENIAN.Net - Հայաստանում հարկավոր է իրականացնել նոր սահմանադրական բարեփոխումներ, քանի որ այս Սահմանադրությունը օրենսդրական հիմք է ստեղծում երկրում գործող ավտորիտար ռեժիմի համար: Այդ մասին հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ ստեղծվող Ազգային խորհրդարնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

Ըստ Բաղդասարյանի, ընտրությունները Հայաստանում կկեղծվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձևավորվել արդար դատական համակարգ: «Որպեսզի դատական համակարգն անկախ ու արդար լինի, այն պետք է դուրս բերել ՀՀ նախագահի իրավասության շրջանակներից»,-ասել է նա: Այդ խնդրի լուծման համար Բաղդասարյանը բացառեց ապստամբություններն ու հեղաշրջումները: Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերը, որոնք համաձայն են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, պետք է միավորվեն այդ գաղափարի շուրջ:

Ինչպես ասաց Բաղդասարյանը, քաղաքական ուժերը, միավորվելով այս գաղափարի շուրջ, ներուժի համախմբման համար պետք է ակտիվ մասնակցություն ունենան ապագա խորհրդարանական ընտրություններին: «Սակայն խորհրդարանական ընտրություններն ընդամենը հարթակ են նախագահական ընտրությունների ժամանակ մեր առաջիկա պայքարի համար: Այսինքն, մենք պետք է հիմնական ուշադրությունը հատկացնենք նախագահական ընտրություններին»,-ասել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը: Ըստ նրա, խուսափելու համար հնարավոր կեղծումներից նախագահական ընտրություններում, միավորված քաղաքական ուժերը պետք է դե-ֆակտո իշխանափոխության հասնեն մինչ քվեարկությունը, ինչպես դա եղավ 1990-ականներին:

«Իշխանության գալուց հետո, մենք կստեղծենք ժամանակավոր կառավարություն երկու տարի ժամկետով: Առաջին վեց ամսում այն պետք է իրականացնի սահմանադրական բարեփոխումներ, առաջին տարվա երկրորդ կեսին անցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ և փոփոխություններ կատարի ՀՀ Ընտրական օրենսգրքում: Հաջորդ տարվա առաջին վեց ամսում ժամանակավոր կառավարությունը կանցկացնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ երկրորդ կիսամյակում հրաժարական կտա ու կնշանակվեն նոր նախագահական ընտրություններ»,-ասել է Ալբերտ Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---