Սերգեյ Մինասյան. «Ռուսաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում ռազմական բախման դեպքում աջակցել Հայաստանի Հանրապետությանը»

Սերգեյ Մինասյան. «Ռուսաստանը քաղաքական պատասխանատվություն է կրում ռազմական բախման դեպքում աջակցել Հայաստանի Հանրապետությանը»

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև եթե նոր արձանագրություն ստորագրվի Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, ապա ռուսական կողմը պարտավորվում է աջակցել Հայաստանին` ռազմական գործողությունների ծագման դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Մինասյանի խոսքերի համաձայն, արձանագրությունը նախատեսում է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է ապահովի ժամանակակից զինատեսակներով: «Չնայած, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր, այնուամենայնիվ այս արձանագրությամբ ռուսական կողմը ստանձնում է իրավական և քաղաքական լրացուցիչ պատասխանատվություն` ռազմական բախման դեպքում Հայաստանին աջակցելու», - ընդգծել է նա:

Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ստորագրել արձանագրությունը, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում: Արձանագրության նախագծի համաձայն, «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի իրականացման գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Նշված նպատակներին հասնելու համար, Ռուսաստանը «աջակցելու է Հայաստանին` ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովված լինելու գործում», - ասվում է արձանագրության նախագծում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---