Ադրբեջանի պատվիրակությունը փորձում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև առաջ մղել

Ադրբեջանի պատվիրակությունը փորձում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև առաջ մղել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է հասնել այն բանին, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ընդունվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի բարձրաստիճան աղբյուրը, որը ցանկություն հայտնեց անհայտ մնալու, ասել է, որ վեհաժողովի ղեկավարության, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարլ Լամերսի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը բազմաթիվ անգամ առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև պատրաստել:

«Ադրբեջանի պատվիրակությունը ցանկություն է հայտնել, որպեսզի փաստաթղթի մշակումից հետո այն քննարկվի կամ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հանձնաժողովներից մեկում, կամ վեհաժողովի լիագումար նիստում: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե երբ և որ հանձնաժողովը կզբաղվի այդպիսի բանաձևի մշակմամբ, նաև պարզ չէ, թե երբ քննարկումներ կլինեն այդ փաստաթղթի վերաբերյալ», - ասել է աղբյուրը:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը օրերս նամակ է ուղարկել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին, որով կոչ է արել վեհաժողովին ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկումից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---