Հայաստանը դարձավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանը դարձավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) խորհրդի անդամ: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ստանդարտացման միջազգային կազմակերպության տնօրեն Ենոք Ազարյանը: Ըստ նրա, շուրջ 50 երկրներ քվեարկեցին ISO-ին Հայաստանի անդամակցության օգտին: «Ստանդարտացման ընդհանուր մեթոդաբանաության օգնությամբ հայ գործարարները որևէ խնդիր չեն ունենա իրենց ապրանքի արտահանման գործում: ISO-ի անդամ բոլոր 162 երկրներում ատևտրի ու ապրանքաշրջանառության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն ընդհանուր ստանդարտացման շնորհիվ»,-ասել է նա:

Ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ ստանդարտացումը տեղի է ունենում կամավոր հիմունքներով արտադրողի ցանկությամբ, սակայն առանց ստանդարտացման ընկերությունը չի կարողանա դուրս գալ եվրոպական շուկա:

Ստանդարտացման կանոնների խախտման դեպքում նախատեսված են 100-300 հազար դրամի հասնող տուգանքներ: Սննդամթերքի չափանիշներին համապատասխանության ստուգումներ իրականացնում է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքինը` սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը:

Ըստ Ենոք Ազարյանի, տարեկան շուրջ 20 հազար մարդ է դիմում ստանդարտացման համար: Հավաստագրի արժեքը 1,5-3,5 մլն դրամ է, կախված գործունեության տեսակից ու ծավալից: Հավաստագիրը ուժի մեջ է 3 տարի:

Բացի այդ, Ենոք Ազարյանն ասել է, որ հուլիսի 27-ին Թբիլիսիի Ստանդարտների ազգային ինստիտուտում Հայաստանն արժանացավ ISO-ի հատուկ մրցանակի:

ISO-ն ստեղծվել է 1956 թվականին ստանդարտացման 25 ազգային կազմակերպությունների կողմից: Այս պահի դրությամբ ISO-ի անդամ է 162 պետություն, նրանցից 105-ը կազմակերպության լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է ISO-ին 1997 թվականից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---