Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին

Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին: Երիտասարդները հայրենիք են եկել սեփական նախաձեռնությամբ, և արդեն 14 օր է, ինչ վայելում են Հայաստանը (նրանց բացարձակ մեծամասնությունն առաջին անգամ է հայրենիքում):

Հայաստան այցի նպատակը ճանաչողական է. տեսնել ու ճանաչել հայրենիքը, նրա տեսարժան վայրերն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: Երկու շաբաթների ընթացքում նրանք հասցրել են լինել Հայաստան աշխարհի գրեթե բոլոր տեսարժան վայրերում:

«Ես հավատում եմ, որ երբ վերադառնաք տուն, ձեր հոգիներում հաստատ ինչ-որ բան փոխված կլինի: Մի բան է լսել հայրենիքի մասին, խոսել, և լրիվ ուրիշ է, երբ շոշափում ես հայրենիք»,- ողջունելով հյուրերին` նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սփյուռքը մեկ միասնական մարմին չէ, որի հետ կարելի է համագործակցել: Սփյուռքը 7 միլիոն հայություն է, 33.000 կազմակերպություններ, և չկա մի երկիր, որտեղ բոլորը համախմբված լինեն մեկ կազմակերպության մեջ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանը նաև առաջարկեց, որ AYO Amsterdam-ը տեղի հայ համայնքի համար կազմակերպի 2010 թվականի համար ընտրված 5 հայ հերոսների մեծարումը, նրանց մասին տեղեկատվության տարածումը: Երիտասարդները տեղեկացրին, որ նմանատիպ մի նախաձեռնություն իրենք պարբերաբար կյանքի են կոչում:

Մասնավորապես «Հաջողակ հայեր» խորագրի ներքո հանդիպումներ են կազմակերպում Հոլանդիայում բնակվող ազգությամբ հայ «հաջողակների» հետ և փորձում նրանց օրինակով «վարակել» շատերին: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---