ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս ԳագիկՄարտիրոսյանին:

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձավ Սփյուռքի հայկական ներուժի համախմբման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս առումով նախարարը շեշտեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովների և դրանց արդյունքում ձևավորվող մասնագիտական ընկերակցությունների գործունեության արդյունավետությունը: Քննարկվեցին նաև Սփյուռքի հայկական համայնքները համախմբելու, համակարգող մարմիններ ստեղծելու հետ կապված հարցեր:

Գագիկ Մարտիրոսյանը հանդես եկավ Հայաստանի և Սփյուռքի հայ համայնքների տնտեսական գործակցության զարգացմանն ուղղված առաջարկով: Նա ներկայացրեց նաև համահայկական երիտասարդական զեղչային քարտ ստեղծելու գաղափարը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---