Զարեհ Զարգարյան. Հայրենիքը մեր տունն է` իր ուրախություններով ու ցավերով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությունը, որի կազմում էին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Ջոն Սաթուրյանը, կանադական Ռոյալ բանկի վարկավորման մասնագետ Խորեն Մարդոյանը, Տորոնտոյի «Սասուն» պարախմբի պարուսույց Ջո Ավագյանը և այլք:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության խնդիրներն ու նպատակները` անդրադառնալով Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնական սկզբունքներին: Հրանուշ Հակոբյանը նշեց նաև Հայաստանում սփյուռքահայերի վիճակի բարելավման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կատարված օրենսդրական փոփոխություններ: Նախարարը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին և նվիրեց նախարարության մեկ տարվա գործունեության ընթացքում հրատարակած գրքերից:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալագիր հանձնեց Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանին, իսկ վերջինս նախարարին պարգևատրեց Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցու «Ոսկե Սուրբ Խաչ» շքանշանով:

«Հայրենիքը մեր տունն է` իր ուրախություններով ու ցավերով: Մենք մեկնելու ենք լիցքավորված և ոգևորված` առավել մեծ եռանդով գործելու մտայնությամբ», - ասաց Տեր Զարեհը:

Վաթսունհինգ հոգուց բաղկացած Տորոնտոյի «Սասուն» պարախումբը հաջող ելույթներ է ունենում Հայրենիքում` ՀՀ սփյուռքի նախարարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---