Շահումով խաղի, խաղատան վիճակախաղի կազմակերպման ոլորտից գանձվել է 315 մլն դրամի չափով պետական տուրք

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրել է 11 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման արտոնագիր, 13 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման արտոնագրերը ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 14 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի գործողությունը կասեցվել է:

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 000, 7 մլն 600 000 և 600 000 դրամի չափով:

Նախազգուշացում է կիրառվել 18 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի նկատմամբ: 01.01.2010-01.08.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 315 մլն դրամի չափով պետական տուրք, որից 215 մլն դրամը` շահումով խաղերի, 100 մլն դրամը` խաղատների գծով:

Օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 95 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման արտոնագրեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կպերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---