Մկրտիչ Մինասյան. Երևանյան բակերը կորցրել են իրենց նախկին հմայքը

Մկրտիչ Մինասյան. Երևանյան բակերը կորցրել են իրենց նախկին հմայքը

PanARMENIAN.Net - «Երևանյան բակերը կորցրել են իրենց նախկին հմայքը, քանի որ ավտոտնակների կառուցման վայր են դարձել»,- օգոստոսի 7-ին կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, Հայաստանի չոր կլիմայի պայմաններում յուրաքանչյուր բնակչին պետք է հասնի 20-ական քառ. կմ կանաչ հատված, սակայն այդ ցուցանիշն այժմ կազմում է 4 քառ. կմ: Մկրտիչ Մինասյանը նշել է, որ նոր շենքերի շինարարությունն իրականացվում է բակերի, այգիների, զբոսայգիների ու այլ «չպաշտպանված կանաչ գոտիների» հաշվին:

«Այդ շենքերի կառուցման ժամանակ անտեսվում են քաղաքաշինական նորմերը, որոնք մշակվել են դեռևս խորհրդային ժամանակ»,- ընդգծել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահը և ավելացրել, որ դա դժգոհություն և տագնապ է առաջ բերում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---