Թուրքիայում հայտնաբերվել է հայ զբոսաշրջիկի դին

PanARMENIAN.Net - Հուլիսի կեսին Թուրքիայում անհայտ կորած 29-ամյա Աննա Դավթյանի մարմինը հնարավոր կլինի Հայաստան տեղափոխել միայն ճանաչման ընթացակարգն ավարտելուց հետո: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայուհու դին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի միայն նրա ճանաչման ընթացակարգն ավարտվելուց հետո:

29-ամյա Աննա Դավթյանը հուլիսի կեսերին մեկնել էր Թուրքիա` հանգստանալու: Հայաստան վերադառնալուց երկու օր առաջ նա ծնողներին հայտնել էր իր վերադարձի մասին: Դրանից հետո նրա ընտանիքը ոչ մի լուր չի ստացել նրանից: Աննայի մայրը Թուրքիա է մեկնում նրան փնտրելու: Ավելի ուշ Թուրքիայի իրավապահները գտնում են Աննայի մարմինը: Երիտասարդ հայուհու մարմինն այնպիսի վիճակում է եղել, որ մայրը դժվարությամբ է կարողացել նրան ճանաչել: Այժմ Աննա Դավթյանի ծնողները սպասում են ԴՆԹ-ի արդյունքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---