Կիրո Մանոյան. Ախթամար կղզու պատարագը թուրքական թատրոն է հայերի մասնակցությամբ

Կիրո Մանոյան. Ախթամար կղզու պատարագը թուրքական թատրոն է հայերի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Պարզ է, որ Թուրքիայի համար Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագն Ակարայի կողմից չի ընդունվում որպես կրոնական միջոցառում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար դա քաղաքական քարոզչություն է, որն օգտագործում է հայերի կրոնական զգացմունքները: «Դա հայերի մասնակցությամբ թուրքական թատրոն է»,- ասել է Մանոյանը: Միաժամանակ նա նշել է, որ այդ միջոցառման մասնակիցները պետք է գիտակցեն, որ նպաստում են այդ ակցիայի հաջողությանը: Անկարան մտադիր չէ օգտագործել այդ հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---