Այս տարի Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ.-ի բերքից

Այս տարի Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ.-ի բերքից

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ.-ի բերքից, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ճգնաժամի պատճառով նվազել է գինու և կոնյակի վաճառքը, որի հետևանքով կրճատվել է նաև խաղողի պահանջարկը:

«Խաղողի մեծածախ գնման մասին պայմանագրերի թիվը կրճատվել է 25 տոկոսով: Խաղողն ամբողջությամբ կիրացվի, սակայն վճարման հարցը շատ սուր է լինելու, քանի որ անցյալ տարվա մթերման համար ֆերմերներին դեռևս չի վճարվել 200 մլն դրամ», - ասել է նա:

Գինեգործների միության նախագահը գտնում է, որ խաղողի գինը կախված է լինելու Երևանի կոնյակի գործարանի վարած քաղաքականությունից, որը, ամենայն հավանականությամբ, խաղողի 1 կգ-ը կգնի 130 դրամով: «Խաղողի հիմնական մասը գնելու են գործարանները` 1 կգ 110-130 դրամով», - ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---