Արտակ Շաքարյան. Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին18 օգոստոսի 2010 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հայկական և հունական եկեղեցիներում ժամերգությունների վերականգնմամբ հոկտեմբերին պատրաստստվում է ԵՄ զեկույցին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, այդպիսի քայլերով Անկարան ցանկանում է ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունների հարցում առաջընթաց է նկատվում, ինչը կարևոր է Եվրամիության համար: «Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին: Դրանով նա պետք է հասկացնի, որ մտադիր չէ մասնակցել թուրքական խաղին: Մեկ այլ կողմից, հայերի բացակայությունը բացասաբար կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը մասնակցի պատարագին, այցելի Վան և գիտակցի, որ Թուրքիան այդքան հարուստ և ուժեղ երկիր չէ»,- նշել է Շաքարյանը: Նրա խոսքերով, պատարագը նախադեպ է և Հայաստանը պետք է օգտվի դրանից, եթե Թուրքիայում իշխանության գան մեղմ քաղաքական գործիչներ: «Այդ ժամանակ կարելի է խոսել Անիում եկեղեցիներից մեկի բացման մասին: Ինչ ինչ վերաբերվում է Սուրբ Խաչ եկեղեցուն, ապա թուրքերին պետք է շահագրգռել, որպեսզի նրանք եկեղեցին բացեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ` 5-6 անգամ: «Եթե Վանի քաղաքապետը տեսնի ուխտավորներից ստացված շահույթը, նա այդ մասին կխոսի կառավարությունում»,- ասել է Շաքարյանը: Նա նաև նշել է, որ ՀԱԵ-ն չպետք է մասնակցի պատարագին: «Հայերը պետք է հասկացնեն Թուրքիային, որ բացի Սուրբ Խաչ եկեղեցուց կան ևս 900 եկեղեցիներ, որոնք պետք է բացել ժամերգության համար»,- ասել է հայ թուրքագետը: Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |